Գերմանիան այս տարի սպասում է մինչև 300 հազար փախստականի ժամանման
Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Յունգեր Վայզեն հայտնել է, որ այս տարի երկրում սպասվում է մինչև 300 հազար ներգաղթյալ և փախստական: Այս մասին գրում է Korrespondent-ը:
«Մենք պատրաստվում ենք այս տարի 250 հազարից մինչև 300 հազար փախստականի ընդունման»,- ասել է Վայզեն:
Նա նաև ավելացրել է, որ եթե սպասվող կամ փաստացի թիվն ավելի շատ լիներ, ապա նրա գերատեսչությունը ուժեղ ճնշման տակ կլիներ: Այնուամենայնիվ, Վայզեն հավատացած է, որ մինչև տարվա վերջ Գերմանիա չի ժամանի 300 հազարից ավելի ներգաղթյալ:
Բավարիայի ֆինանսների նախարար Մարկուս Զեդերն էլ հաղորդել է, որ մտադիր է առաջիկա երեք տարվա ընթացքում հայրենիք վերադարձնել Գերմանիայում գտնվող հարյուրավոր փախստականներին: