Ընտրական օրենսգրքի հարցը՝ ԿԸՀ արտահերթ նիստում
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր կգումարվի արտահերթ նիստ: ԿԸՀ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝ Հայաստանի Հանրապետության հունիսի 30-ին ընդունված ընտրական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ՀՕ-120-Ն օրենքի ուժի մեջ մտնելու մասին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումի մասին:
ԿԸՀ նիստի օրակարգի մյուս հարցը վերաբերում է տեղական ինքնակառավարման ընտրություններին՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եվ քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա