Լոս Անջելեսում օդանավակայանը որոշ ժամանակ փակ էր կրակոցների մասին հաղորդագրության պատճառով
Լոս Անջելեսում օդանավակայանը որոշ ժամանակով մասամբ փակ է եղել կրակոցների մասին հաղորդագրության պատճառով: Սակայն հաղորդագրությունը չի հաստատվել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցների մասին հաղորդագրությունը կապված է եղել բարձր ձայնի հետ: Ոչ մի կրակոց չի եղել: Որևէ մեկը վիրավոր չէ: Ձայների աղբյուրը պարզելու հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ոստիկանությունն ազատում է օդանավակայանի տարածքը կրակոցների մասին չհաստատված հաղորդագրության պատճառով: