The Guardian-ը՝ «Ալբերտ Հոլլ» -ում Նարեկ Հախնազարյանի ելույթի մասին
Հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մատուցեց անկրկնելի երաժշտական կատարում՝ տեխնիկապես անթերի ներկայացնելով Հայդնի թավջութակի առաջին կոնցերտը: Այսպես է բնութագրել The Guardian-ը Նարեկ Հախնազարյանի՝ օգոստոսի 21-ին Լոնդոնի «Ալբերտ Հոլլ» -խում Ուլսթերի սիմֆիոնիկ նվագախմբի հետ ունեցած ելույթը:
Նա նաև կատարել է ժամանակակից սիցիլիացի կոմպոզիտոր Ջիովանի Սոլլիմայի «Ողբ» ստեղծագործությունը՝ դրսևորելով բացառիկ երաժշտականություն:
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ Վերջինս 2000 թվականին հրավիրվել է Մոսկվա` պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում ուսումը շարունակելու համար: Այսօր ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների: 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը և մի շարք այլ հեղինակավոր մրցույթներ ու մրցանակներ: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի:
Հարակից հրապարակումներ`
- Կուստուրիցայի կազմակերպած փառատոնին ելույթ կունենա նաև Նարեկ Հախնազարյանը
- Նարեկ Հախնազարյանը համերգով հանդես է գալու Հոնգկոնգում
- Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Սիդնեյի օպերային թատրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին