Երիտասարդ ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ):
Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները, ովքեր ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ արդեն Մայկոնում են: Իսկ ազատ ոճայինները մրցատեղի կմեկնեն սեպտեմբերի 1-ին՝ գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ենթակայությամբ: