Պայմանով ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեղյալ համարվեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մինչև սեպտեմբերի 1-ը սպասվող հայտարարությունը չարեց, հետևաբար հունիս ամսին ընդունված ԸՕ փոփոխությունների օրինագիծը չեղյալ է ճանաչվում:
Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ պայմաններն ստեղծվել են և առկա են համապատասխան տեխնիկական սարքավորումներ ու ծրագրային ապահովում իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալներ, նախագիծը չեղյալ կհամարվի: Հունիս ամսին կառավարությունը հավանության էր արժանացրել ԸՕ փոփոխության նախագիծը հենց այդ պայմանով:
Նշենք, որ նույն Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր նաև, որ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է ճանաչվում:
Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:
Մուկուչյանը ներկայացրեց Հարությունյանի գրությունը, որով ասվում էր, որ կառավարությունը «մի շարք գործողություններ» է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ «օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար»:
«Բոլոր միջոցառումների իրականացումը անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին:
Տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրման ընթացքում բանակցությունները վարվել են ներկայումս ՀՀ անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրության և կենսաչափական տվյալների հավաքագրման տվյալների էլեկտրոնային պահոցի ծրագրային ապահովման ծրագիրը մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը սպասարկող և տվյալ ոլորտում մասնագիտացված լեհական PWP ընկերության հետ:
Այդ նպատակով օրենքի ընդունմաըն զուգահեռ 2016-ի հուլիսի 7-ին լեհական ընկերությանը խնդրագիր է ներկայացվել գնահատելու ներկայումս գործող համակարգի թողունակության բարձրացման, ինչպես նաև 10 մատնահետքի հավաքագրման հնարավորությունը:
Խնդրի ուսումնասիրության արդյունքում լեհական PWP ընկերությունը 2016-ի հուլիսի 8-ին պատասխանել է, որ ծանուցել է, որ ներկայացված տարբերակով պահանջնբերը բավարարելու հնարավոր ժամկետ է գնահատվում 2016 թվականի ավարտը՝ սակայն պայմանով, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս սեղմ ժամկետում:
ախնական կարծիք է հայտնվել առ այն, որ 10 մատնահետքի փոխարեն, երկու մատնահետք հավաքագրելու դեպքում, ներկայացված պահանջները կարող են իրականացվել ավելի կարճ ժամկետում: Մեր կողմից կատարված լրացուցիչ քննարկումների արդյունքում 2016 թվականի հուլիսի 18-ին լեհական ընկերությանը ևս մեկ խնդրագիր է ներկայացվել գնահատելու նաև այդ այլընտրանքային երկու մատնահետքի կիրառմամբ համակարգն արդիականացնելու տեխնիկական հնարավորությունը:
Արդյունքում նույնիսկ այդ պարագայում տվյալ կազմակերօությունն անհնարին է համարել նշված գործընթացների իրականացման մեկնարկը օրենքով սահմանված 2016 թվականի սեպտեմբերի 1-ից իրագործելը, ինչի մասին ընկերությունը պաշտոնապես ծանուցել է 2016-ի օգոստոսի 4-ի գրությամբ:
Ըստ նշված ընկերությանգնահատականի, հաշվի առնելով խնդրի բարդությունը, պահանջվող աշխատանքները հնարավոր չէ իրականացնել սահմանված ժամկետներում, իսկ առավել իրատեսական ժամկետը, որը կպխահանջվի դրանց իրագործման համար, կկազմի մոտ 4 ամիս», -նշված է եղել Դավիթ Հարությունյանի պատասխան գրության մեջ, որը ԿԸՀ նիստում ընթերցեց Տիգրան Մուկուչյանը:
«Օրենքի անցումային դրույթներում նախատեսված էր, որ գործընթացի մեկնարկը պետք է տրվեր 2016-ի սեպտեմբերի 1-ից և փաստորեն, ակնհայտ է, որ սեպտեմբերի 1-ից նոր եղանակով գործընթացների մեկնարկ ուղղակիորեն տրվել չի կարող: Եվ այս պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող համարել, որ ՀՀ ԸՕ-ում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՕ-120-Ն որոշմամբ նախատեսված գործառույթները կատարված են այն ծավալով, որ հնարավորություն կտար ընդունել համապատասխան որոշում, որով ուժի մեջ կմտնեին կանոնակարգումները: Կարծում եմ, որ ԿԸՀ-ն նման փաստական հանգամանքների առկայությամբ ուղղակի անկարող է ընդունել որոշում», -իր հերթին ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան