Նախարարը մտադիր է խոսել Նկարիչների միության նախագահի հետ օդորակիչների հարցի մասին
Նկարիչների միությունում ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդեսին ներկա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ինքն էլ մյուս հյուրերի պես շոգում է:
«Այսօր իսկապես այստեղ շատ շոգ է»,-ասաց նախարարը:
Միության սրահում, որտեղ բացվեց ցուցահանդեսը, օդորակիչներ չկային, հյուրերից շատերը ձեռքներն ընկած թղթի կտորով փորձում էին շնչելու օդ ապահովել:
«Ես ուզում եմ միության նախագահի հետ խոսել: Կարծում եմ՝ արժե մի բարեգործական ակցիա անել, գումար հավաքել, մի քիչ էլ պետությունն օժանդակի, որպեսզի խնդիրը լուծվի»,-ասաց Հասմիկ Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում