Լուիս Էնրիկե. «Ատլետիկի» հետ խաղում 3 միավորը թանկ արժե»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Ատլետիկի» հետ հանդիպման մասին, որում կատալոնյան թիմը հաղթել է 1։0 հաշվով։
«Մեզ դիմակայեց գերազանց մի թիմ, և մենք կարող էինք ավելի շուտ փակել բոլոր հարցերը։ Այստեղ խաղալը շատ դժվար է, ուստի գոհ ենք վերադառնում տուն։ Այս 3 միավորը թանկ արժե։
Ես կուզեի, որ ավելի շատ վերահսկեինք խաղը, սակայն հիանալի գտանք անհրաժեշտ տարածությունը։ Երկրորդ խաղակեսը շատ բաց էր, մրցակիցն էլ պահեր ունեցավ, սակայն վերջնարդյունքը մեզ ուժեր կհաղորդի։
Հիմա բոլորը տենչում են խաղալ, և դա այն դեպքում, որ դեռ բոլորը չեն ապաքինվել վնասվածքներից։ Գերազանց թիմ ունենք, որը պատրաստ է պայքարել»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։