Առարկայացանկի առաջնահերթությունները բխելու են երկրի առջև ծառացած խնդիրներից. ԿԳ նախարար
«Մեր երկիրը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել, որի համար պետք է ունենանք ուժեղ և հզոր բնական գիտություն»,-այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր Գեղարքունիքի մարզում անցկացրած խորհրդակցության ժամանակ:
Նախարարի խոսքով՝ դրա համար պետք է առարկայացանկում ամրագրել առաջնահերթություններ. ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն. «Սա անհրաժեշտ է մեզ, որ կարողանանք ունենալ մրցունակ քիմիկոս, կարողանանք աշխատեցնել մեր ատոմակայանը, մեր երկրի սահմանների ամրության համար ինքնուրույն ստեղծել անօդաչու թռչող սարքեր: Իսկ այս ամենի համար մենք պետք է սկսենք դպրոցում այս առարկաների իրավունքները հաստատել: Առարկայախմբի կարևորումը պետք է բխի երկրի առջև ծառացած խնդիրներից՝ հիմք հանդիսանալով դրանց լուծմանը»:
ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ավարտին մարզում գործում է 125 հանրակրթական դպրոց՝ 28778 աշակերտով: Ներառական կրթություն իրականացվել է թվով 6 դպրոցում, որոնցում սովորել է 119 աշակերտ:
Մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում աշխատել է 3356 մանկավարժ, որոնցից 251-ը՝տնօրեն և փոխտնօրեն, նախակրթարաններում աշխատողների թիվը 52 է: Աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը կազմել է 11, դասարանների միջին խտությունը` 18,65 է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները