Խոսեպ Գվարդիոլա. «Եթե զրկվենք Ագուերոյից, կընդունենք դա ու կհարմարվենք»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արտահայտվել է Սերխիո Ագուերոյի հնարավոր որակազրկման մասին։ «Վեստ Հեմի» հետ խաղում արգենտինացին արմունկով հարվածել է Ուինսթոն Ռիդին։
«Ես այստեղ նորեկ եմ, չգիտեմ, թե ինչպես է ամեն ինչ դասավորված։ Պահը ես չեմ տեսել, ուստի չեմ կարող մեկնաբանել այն։ Հույս ունեմ, որ ոչինչ չի կատարվի։ Եթե լինի, մենք կընդունենք այն ու կհարմարվենք։ Եթե զրկվենք նրանից, միևնույն է, ես խաղադաշտ եմ դուրս բերելու 11 ֆուտբոլիստի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։