Սաակաշվիլին Կիևի համերգասրահը համարում է անհարմար «Եվրատեսիլ»-ի անցկացման համար
Օդեսան ավելի հարմար է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի անցկացման համար, քան Կիևը: 112.ua կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
Նա նշել է, որ Կիևը վարձել է լոբբիստներ, ովքեր փորձում են խլել մրցույթը Օդեսայից, սուտ են տարածում՝ մասնավորապես Կիևն ավելի անվտանգ է, քան Օդեսան: Միաժամանակ նա նշել է, որ Կիևում վերջին ժամանակներում տեղի է ունեցել մի քանի ահաբեկչական ակտեր, մինչդեռ այն պահից, ինչ ինքը նշանակվել է Օդեսայի նահանգապետ, ահաբեկչական որևէ գործողություն չի եղել:
Միխեիլ Սաակաշվիլին նաև պնդում է, որ Օդեսայում ավելի լավ է պատրաստված այն համերգասրահը, որտեղ կարող է անցկացվել մրցույթը:
«Կիևն առաջարկում են մրցույթն անցկացնել Ցուցահանդեսային կենտրոնում: Ես այնտեղ ելույթ եմ ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: Այնտեղ միայն դատարկ պատեր են: Չկա հանդերձասրահ, որն անհրաժեշտ է արտիստներին: Այնտեղ չկա մամուլի կենտրոնի համար տեխնիկա: «Չերնոմորեց» մարզադշտում այդ ամենը կա: Այն շատ հարմար է մրցույթի անցկացման համար: Կիևի դահլիճն ընդհանրապես պիտանի չէ, չկա ակուստիկա: «Սպորտի պալատը» նույնպես հարմար չէ»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր քաղաքներից որևէ մեկում:
Ուկրաինայի հիմնական հավակնորդ քաղաքներն են՝ Կիև, Դնեպր ու Օդեսա: Դեռևս օգոստոսի 25-ին պետք է հայտարարվեր, թե որ քաղաքում է անցկացվելու մրցույթը, սակայն նախապես հայտարարված ասուլիսը հետաձգվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին