Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:
Ավելի վաղ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:
Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար քրեական հետապնդում է հարուցվել
- Սարի թաղում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձ է կալանավորվել
- Սարի թաղում լրագրողներին խոչընդոտելու համար ևս 2 անձ է ձերբակալվել
- Սարի թաղում «լրագրողներին խոչընդոտած» երկու անձինք կալանավորվեցին
- Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի