Տիգրան Հարությունյանը և Կարեն Մովսիսյանը հաղթողից զիջեցին կես միավորով
Իսպանիայում ավարտվեց «Բարսելոնա Սանթս» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 300-ից ավելի շախմատիստներ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարի հաղթող է դարձել չինացի գրոսմայստեր Մա Ցզյունը, ով 10 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Մեր շախմատիստներից Տիգրան Հարությունյանը և Կարեն Մովսիսյանը հաղթողից հետ են մնացել կես միավորով և գրավել են համապատասխանաբար 12-րդ և 13-րդ հորիզոնականները:
Վահե Բաղդասարյանը 7 միավորով գրավել է 16-րդ հորիզոնականը, իսկ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել են 6,5-ական միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 38-րդ և 45-րդ հորիզոնականները: