Գաբրիել Ղազարյան. «Սա քառամյա օլիմպիական փուլի ընթացքում կատարված մեծ աշխատանքի արդյունք է»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ուրախ է, որ Հայաստանը 20-ամյա ընդմիջումից հետո դարձյալ նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ՝ ի դեմս ըմբիշ Արթուր Ալեքսանյանի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Սպասելիքները մի փոքր ավելի շատ էին ոչ միայն ոսկե, այլև ընդհանուր մեդալների թվաքանակի հարցում, բայց մեր տղաները, անշուշտ, կատարեցին իրենց առաքելությունը, և, փառք Աստծո, այսօր ունենք մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ: Սա քառամյա օլիմպիական փուլի ընթացքում կատարված մեծ աշխատանքի արդյունք է: Գտնում եմ, որ օլիմպիական խաղերի մասնակից 206 երկրների մեջ 42-րդը լինելը ՝ վատ արդյունք չէ»,- ասել է Ղազարյանը: