Ռիո Ֆերդինանդը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և 18-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին, ովքեր Անգլիայի առաջնության 3-րդ տուրի «Հալ Սիթիի» հետ խաղում փոխարինման մտան՝ փոխելով մանկունյանցիների խաղը: Այս մասին տեղեկացնում է newsday24-ը:
«Ռեշֆորդի նման ֆուտբոլիստը պետք է խաղադաշտ դուրս գա հանդիպման մեկնարկային րոպեներից: Նա հիանալի օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ռեշֆորդն ու Հենրիխ Մխիթարյանն ամենաակտիվն էին 2-րդ խաղակեսում և փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը»,- ասել է Ֆերդինանդը:
Հիշեցնենք, որ այդ խաղում մանկունյանցիների հաղթական գոլը խփեց 18-ամյա Ռեշֆորդը, իսկ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին: