Հազիվ հասցրի ձեռքը բռնեցի. Արամ Մանուկյանի մայրը՝ որդու մասին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրահատման տեղափոխելիս մայրը տեսել է, բայց մոր և որդու «հանդիպումը» կարճ է տևել:
«Տեսա, բայց չխոսաց, որովհետև շատ արագ տարան, հազիվ հասցրի ձեռքը բռնել: Բայց տրամադրությունը լավ էր, միայն ժպտում էր», -այսօր հիվանդանոցի մոտ Մանուկյանի վիրահատության ավարտին սպասելիս ասաց Արամի մայրը՝ Մարինե Մանուկյանը:
Հարցին, թե մտածո՞ւմ էր, որ երբևէ Արամը հոր հետ նման գործողությունների կդիմի, մայրը պատասխանեց, որ իր հետ նման թեմաներից չեն խոսել, քննարկել և հետո հավելեց. «Բայց իմանալով իրեն, կարող եմ ասել, որ կգնար այդ քայլին, իհարկե: Շատ հայրենասեր է»:
Մոր փոխանցմամբ, Արամ Մանուկյանը սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանի 3-րդ կուրսում: «Նորմալ սովորում էր, խնդիրներ չուներ», -ասաց մայրը:
Արամ Մանուկյանին վիրահատելու համար նրան երեկ տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, որտեղ նա արդեն այսօր վիրահատվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան