Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը։
Հիշեցնենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, և Կարապետյանն իրեն լավ է զգում:
Անդրանիկ Կարապետյանը 2016 թ. Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան