
Յուրա Մովսիսյանը՝ ՄԼՍ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խորհրդանշական հավաքականում: Այս մասին հայտնում է «Sport-Express»-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ խաղում 2։1 հաշվով առավելության էր հասել «Կոլորադոյի» նկատմամբ։ Դաշտի տերերին հաղթանակ էր պարգևել Յուրա Մովսիսյանը՝ երկու գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Հավելենք, որ հայ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Մոսկվայի «Սպարտակին»։ «Ռեալ Սոլթ Լեյքում» նա հանդես է գալիս վարձավճարի հիմունքներով։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին