Պետական պարտքն անցել է թույլատրելի սահմանը. ՉԻ
Իշխանությունները մեծ տեմպով ավելացնում են Հայաստանի պետական պարտքը, և հիմա այն հասել է թույլատրելի կարմիր գծին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ այն կազմել է 1.5 մլրդ 384 մլն դոլար։ Ասել է թե՝ պետական պարտքը, որ տարեսկզբին անցել էր 5 մլրդ դոլարի սահմանագիծը, 7 ամսվա ընթացքում ավելացել է 384.2 մլն դոլարով՝ մոտենալով ՀՆԱ 50 տոկոսի։ Այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն»-ը:
«ՀՀ պարտքի, հատկապես արտաքին պարտքի ավելացումն առանձնապես մտահոգության առարկա չէր դառնա, եթե իշխանություններն այս վարկերը ծախսեին զարգացման ծրագրերի վրա (հնարավորություն ընձեռելով այդպես տնտեսությանը թափ հաղորդել), մինչդեռ մեզանում այդպես չեն վարվում, ավելին՝ հաճախ վարկային միջոցները յուրացվում են»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա