«ՎիվաՍել-ՄՏՍ». Նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ն ընկերության սպասարկման կենտրոններից մի շարք Alcatel Pixi սմարթֆոնների մոդելներ ձեռք բերել զեղչված գնով և ստանալ ներցանցային խոսելաժամանակ և ինտերնետ ներառող հատուկ փաթեթ (կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):
Մոդել |
Հատուկ փաթեթ |
Նախկին գինը՝ հատուկ փաթեթով |
Զեղչված գինը՝ հատուկ փաթեթով |
Alcatel Pixi 3 (4) |
10 000 ներցանցային րոպե 10 000 ՄԲ |
31 900 դրամ |
23 900 դրամ |
Alcatel Pixi 3 (4.5) |
10 000 ներցանցային րոպե 10 000 ՄԲ |
45 900 դրամ |
39 900 դրամ |
Alcatel Pixi 4 (4) |
10 000 ներցանցային րոպե 10 000 ՄԲ |
29 900 դրամ |
25 900 դրամ |
Ընկերությունից հայտնում են, ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
«Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի և սմարթֆոնի, հատկապես երիտասարդների շրջանում: Բացի անձնական շփումներից և ժամանցային հավելումներից, ինտերնետը նաև գիտելիքի և ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր է, որը կարելի է օգտագործել ինքնազարգացման նպատակով: Այսպիսի առաջարկների շնորհիվ ավելի շատ բաժանորդներ են հնարավորություն ստանում ոչ միայն ձեռք բերել մատչելի գնով սմարթֆոն, այլև օգտվել ներառված խոսելաժամանակից և ինտերնետից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: