Նավթի գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝ հասնելով 47,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,26%-ով՝ հասնելով բարելի համար 49,39 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու