Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները տևական ժամանակ աշխատավարձ չեն ստացել. ՀԺ
Վանաձորի քաղաքապետարանում, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։
Ինքը Դարբինյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։
Թերթի տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա