Beeline-ը և Vector-ը երիտասարդ ձեռներեցներին կսովորեցնեն գաղափարները վերածել ծրագրերի
Beeline-ը Vector օնլայն դպրոցի հետ համատեղ գործարկում է կրթական ծրագիր Eurasia Mobile Challenge նորարարական մրցույթի շրջանակում:
«ՎիմպելԿոմ» ընկերությունից հայտնում են, որ Eurasia Mobile Challenge-ը Global Mobile Challenge համաշխարհային մրցույթի փուլերից մեկն է, որի եզրափակիչը տեղի կունենա Բարսելոնում կայանալիք համաշխարհային բջջային կոնգրեսին: Մրցույթի եվրասիական փուլը երկրորդ անգամ կանցկացվի Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում:
Մրցույթի մասնակցիները, ովքեր մինչև 2016 թ. հոկտեմբերի 15-ը eurasiamobilechallenge.com կայքում կգրանցեն իրենց գաղափարը, հնարավորություն կստանան անվճար մասնակցելու երկու կրթական դասընթացներին, որոնք ստեղծվել են «Стрелка» ինտիտուտի և ձեռներեցության ոլորտում միջազգային փորձագետների համատեղ ջանքերով:
Հատուկ Eurasia Mobile Challenge-ի մասնակիցների համար Vector-ի փորձագետներն ընտրել են երկու դասընթաց, որոնք օգտակար են ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ տեխնիկակական և հումանիտար մասնագիտություն ունեցող երիտասարդենրի համար, ովքեր ստարտափեր ստեղծելու ոլորտում հատուկ գիտելիքներ և պատրաստություն չունեն:
Առաջին դասընթացը «Ինչպես ստեղծել բջջայի հավելված» նախատեսված է նրանց համար, ովքեր պլանավորում են իրենց գաղափարը վերածել հավելվածի, սակայն նախկինում նման փորձ չեն ունեցել: Հաջողակ նախագծերի 25 հեղինակներ կկիսվեն իրենց փորձով, թե նախագծի իրականացման յուրաքանչյուր փուլում ինչպես գործել և ինչը հաշվի առնել` սկսած նախնական գաղափարից մինչև շուկա պատրաստի արտադրանք թողարկելը: Երկրորդ դասընթացը` «Ֆինանսական գրագիտություն ձեռներեցների համար», կսովորեցնի, ինչպես ընտրել լավագույն մոդել գաղափարը կամ նախագիծը իրականացնելու գործընթացում, կօգնի կազմել բիզնես-պլան և հարաբերություններ հաստատել ներդրողների ու բանկերի հետ:
Օնլայն դասընթացները կարելի է անցնել ցանկացած ժամանակ, ազատ ընտրել դասընթացների հաջորդականությունը, իսկ ուսումնական նյութերը հասանելի են ռուսերեն լեզվով: Օնլայն հարթակի շնորհիվ դասընթացները հասանելի կլինեն ոչ միայն Ռուսաստանի մասնակիցների համար, այլ նաև երիտասարդ ձեռներեցների՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:
Աղբյուրի հաղորդմամբ, քաղաքային ձեռներեցների Vector օնլայն-դպրոցը հարթակ է նրանց համար, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին զարգացնել ձեռնակատիրկան հմտությունները: Դասընթացները կօգնեն հասկանալ մարդկանց նախասիրությունները, կպատմեն, թե ինչպես խնդիրները վերածել լուծումների, գաղափարը` արտադրանքի, և ստեղծել կոմերցիոն, սոցիալական, մասշտաբային կամ փոքր հաջողված նախագծեր:
Նորարարությունների եվրասիական մրցույթը հնարավորություն է բարելավելու ձեռներեցի հմտությունները, ցուցաբերելու ոչ ստանդարտ մտածողություն և շահելու դրամական մրցանակներ: Eurasia Mobile Challenge-ն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «ՎիմպելԿոմ Ltd» խմբի կողմից Make Your Mark («Թող քո հետքը») սոցիալ-կրթական ռազմավարության շրջանակում:
Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին և М2М-ին վերաբերող մոտեցումներ կամ արդեն պատրաստի լուծումներ, ինչպես նաև հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:
Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։ 24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին:
Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում: Մրցույթի տարածքային փուլում մասնակիցներն իրենց գաղափարները կփորձարկեն և կզարգացնեն տեղական և միջազգային փորձագետների և մենտորնեևրի հետ սեմինարների, վարպետության դասերի և կարճատև դասընթացների ընթացքում:
Մրցույթում գրանցվելու և քաղաքային ձեռներեցների Vector օնլայն դպրոցի դասընթացների համար զեղչեր ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել
http://www.eurasiamobilechallenge.com/?lang=ru կայքում: Գրանցվելուց հետո մասնակիցը նամակով կստանա տեղեկատվություն զեղչային պրոմո-կոդերի մասին Vector-ի դասընթացներին մասնակցելու համար:
Մրցույթում գրանցվելու վերջնաժամկետն է 2016 թ. հոկտեմբերի 15-ն է: