Ագուերոն չի մասնակցի Ուրուգվայի ու Վենեսուելայի ընտրանիների հետ խաղերին
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն իր ազգային թիմին չի օգնի Ուրուգվայի ու Վենեսուելայի ընտրանիների հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներում։ 29-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել «Վեստ Հեմի» հետ Անգլիայի առաջնության 3-րդ տուրի խաղում, որը նրա թիմը՝ «Մանչեսթեր Սիթին», իր օգտին է գրանցել 3։1 հաշվով։ Նա փոխարինվել է 88-րդ րոպեին։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, այդ վնասվածքի պատճառով Ագուերոն ստիպված է բաց թողնել հավաքականի հանդիպումները, որոնք կկայանան սեպտեմբերի 2-ին և 7-ին։
Ավելացնենք, որ «ԱԱ-2018»-ի ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը 6-րդ տուրից հետո 11 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ Ուրուգվայի ու Էկվադորի ազգային թիմերին զիջելով 2 միավորով։