Էլմար Մամեդյարովը շարունակում է երազել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի գործկոմի անդամ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի հավաքականը պետք է փորձի մտնել աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչ փուլ, որն անցկացվելու է Ռուսաստանում։
«Մեզ ուրախացնում է, որ ակումբային մակարդակով Ադրբեջանը որոշակի հաջողությունների է հասել։ Մեր երկու թիմերը դուրս են եկել Եվրոպայի լիգայի խմբային փուլ։ Շուտով Ադրբեջանի հավաքականը Սան Մարինոյի ընտրանու հետ կհանդիպի «ԱԱ-2018»-ի ընտրական փուլում, որը, հուսով եմ, հաջող կսկսենք։ Իսկ ինչո՞ւ չպետք է ներկայացված լինենք Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Ֆուտբոլիստների մոտիվացիան պետք է շատ բարձր լինի»,- Մամեդյարովի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ ըստ Մամեդյարովի, ադրբեջանցիները կարող են ուղեգիր նվաճել այնպիսի թիմերի հետ մրցակցությունում, ինչպիսին են Չեխիան, Գերմանիան, Հյուսիսային Իռլանդիան, Նորվեգիան և Սան Մարինոն։