Լյով. «Գյոտցեն վերականգնել է բաց թողածը»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը շարունակում է հույսեր կապել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ։ Ֆուտբոլիստն այժմ ջանքեր է գործադրում՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի վստահությանն արժանանալու համար։
«Կապված Գյոտցեի հետ՝ երկու անգամ խոսել եմ Թոմաս Տուխելի հետ։ Եվ մենք գիտենք, որ Մարիոն առողջ է։ Նա վերականգնել է բաց թողածը»,- Լյովի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Հիշեցնենք, որ Գյոտցեն «Բավարիայից» «Բորուսիա» է վերադարձել անցած մրցաշրջանի ավարտից հետո։ Նա չէր վայելում մյունխենյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վստահությունը և խաղային պրակտիկա չուներ։ Գվարդիոլային փոխարինած Կառլո Անչելոտտին նույնպես Գյոտցեին տեղ չի երաշխավորել թիմի հիմնական կազմում։