Մենք պետք է ամրագրենք հայագիտական առարկաների պարտադիր ծավալը. Լ. Մկրտչյան
«Մեզ մոտ բոլոր տեսակի նոր առարկաների ներմուծումը, ինչպես ցույց է տալիս փորձը, կատարվել է բնագիտական առարկաների հաշվին: Այդ իմաստով մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև»,-այսօր Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, ապագայում մեր երկրի գերակա խնդիրների լուծման համար որ ուղղություններն են առաջնային. «Մենք պետք է ամրագրենք նաև հումանիտար և հայագիտական առարկաների պարտադիր ծավալը»:
ԿԳ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը պատասխանել է նաև խորհրդակցությանը ներկա տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են աշակերտների տեղափոխման և փոխադրման կարգին:
Մասնավորապես առաջարկ է եղել օտար երկրներից վերադառնալու դեպքում կրթությունը նույն աստիճանում և համարժեք դասարանում շարունակելու հնարավորություն տալ՝ վերանայելով գործող կարգը: ԿԳ նախարարը՝ ի պատասխան բարձրացված հարցի նշել է. «Շատ դեպքերում, օրինակ ծնողները խուսափում են իրենց երեխաներին Ռուսաստանից տեղափոխել Հայաստան, քանի որ նրանք այստեղ տարի են կորցնում: Ես կարծում եմ, որ պետք է մտածենք մեր դպրոցներում օտար լեզվի բաղադրիչով կրթությունն ուժեղացնելու մասին, որպեսզի հնարավորինս շատ հայ երեխաների ներգրավենք հայաստանյան դպրոցներում»,- նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները