Այսօր գրեթե հնարավոր չէ թաղանթապատված դիմապակիով մեքենա գտնել. ՃՈ պաշտոնյա
Ավտոմեքենաների թաղանթապատված դիմապակիների դեմ պայքարի առաջին փուլը Ճանապարհային ոստիկանությունը Հայաստանում ավարտված է համարում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Գործընթացի առաջին փուլը պաշտոնյան ամփոփեց այսպես. «Այսօր վստահաբար կարելի է ասել, որ գրեթե չես հայտնաբերի նման տրանսպորտային միջոց, որ առջևի դիմապակին լինի թաղանթապատված»:
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ից թաղանթապատ դիմապակիով մեքենա հայտնաբերելուն պես ՃՈ ծառայողները սկսելու են տուգանքի մասին արձանագրություն կազմել:
«Որևիցե գործարան գունամշակված ապակիով, ստանդարտի խախտումով ավտոմոբիլ չի արտադրում», նկատեց Սարգսյանը: