Մարադոնան ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան կրկին տհաճ պատմության մեջ է ընկել։ 55-ամյա Մարադոնան այս անգամ իր մասին ստիպել է խոսել ոչ թե ինչ-որ անվնաս վիրահատությամբ, այլ լուրջ իրավախախտմամբ։ Նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում։ Նա մեղադրվում է կեղծ, նախկինում գողացված փաստաթղթերի օգտագործման մեջ։ Նրան ձերբակալել են այն պահին, երբ ցանկանում էր իր 25-ամյա ընկերուհու հետ մեկնել Դուբայ։
Ինքը՝ Մարադոնան, հերքում է մեղադրանքը՝ իր տեսքով ցուցադրելով, որ շատ է զայրացած։
«Ես ոչ մեկի չեմ թույլատրի վերահսկել իմ կյանքը։ 15 տարեկանից անում եմ այն, ինչ ուզում եմ, և ոչ ոք չի կարող ինձ հրամայել։ Այս մեղադրանքն աբսուրդ է։ Իմ փաստաբանը կփորձի պարզել՝ ինչ է կատարվում, որը, անկասկած, կազմակերպվել է որևէ քաղաքական գործչի կողմից»,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։