Մեսսին վնասվածք ունի, բայց ժամանել է Արգենտինայի հավաքականի ճամբար
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին ազդրի վնասվածք է ստացել և չի կարող մասնակցել Արգենտինայի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Այդուհանդերձ, նա մեկնել է թիմի ճամբար՝ խաղընկերների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Սպասվում է, որ Մեսսին կապաքինվի ու կմասնակցի «Բարսելոնի» առաջիկա խաղին։
Մեսսին Ամերիկայի 2016 թ. գավաթի խաղարկության եզրափակչից հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին, սակայն այնուհետև փոխել է որոշումն ու վերադարձել Արգենտինայի հավաքական։