«Նաիրիտ»-ի վերագործարկման համար ներդրող կա. նախկին տնօրեն
««Նաիրիտ» գործարանը կանգնեցվել է աշխատանքի ժամանակ, այսինքն աշխատունակ գործարան է: Հետագա վերաթողարկումը մեծ ծախսերի հետ կապված չէ: Որոշակի սարքավարումների, ձևափոխությունների արդյունքում աշխատանքը կլինի ավելի արդյունավետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նաիրիտ»-ի կաուչուկի արտադրության արտադրամասի պետ Գագիկ Ավետիսյանը:
Ըստ նրա, այն խոսակցությունները, թե գործարանից սարքավորումներ են վաճառվել, չեն համապատասխանում իրականությանը, վաճառվել է այն մասը, որ չի մտնում կաուչուկի տեխնոլոգիայի մեջ:
«Գործարանը կարելի է վերաթողարկել մի քանի ամսվա վերանորոգման աշխատանքներից հետո»,- ընդգծեց նա:
«Նաիրիտ» գործարան ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը տեղեկացրեց, որ կա գործարանի վերագործարկման համար ներդրող՝ «EU-ASIA buisness finance centre» հոլդինգը:
Ասուլիսի ընթացքում տեսաձայնային կապ կհաստատվեց հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի (Սլովակիա) հետ: Նա ասաց, որ ծրագրեր են նախատեսել Սլովակիա-Իրան, ԵՄ-Իրան դեպի Հայաստան, որպես առաջին կետ վերցրել են «Նաիրիտ»-ը. «Պատրաստել ենք ացետիլենային արտադրամասի վերաթողարկումը՝ մինչև 20 միլիոն դոլար ներդրումային ծրագրով: Պատրաստ ենք նաև մինչև 100-150 միլիոն եվրո ներդնել բութադիենային արտադրության համար: Իրանական «Սանիր» հոլդինգը պատրաստ է որպես ներդրում տրամարդել գազ՝ զրոյական արժեքով: Իրանից անսահման քանակությամբ կստանանք գազ»:
Ա.Գրիգորյանի խոսքով, մի քանի անգամ իրենց հոլդինգի աշխատանքային խումբը եղել է Երևանում, ուսումնասիրել, աուդիտ արել:
«Մեր ցանկությունն է կառավարությունից մեկ եվրոյով ստանել «Նաիրիտ» գործարանը, 5 տարի ժամկետով հարկային բարենպաստ ռեժիմի պայմաններ, «Նաիրիտ»-ի տարածքի վրա մի քանի այլ արտադրություններ տեղավորել, քանի որ իմ հետ Հայաստան են պատրաստվում գալ այլ ներդրողներ, ովքեր ցանկություն ունեն համատեղ ձեռնարկություններ ստեղծել: Եթե մեր այս ծրագիրը կառավարությունը 2-3 օրվա ընթացքում հաստատի, մենք սեպտեմբերի 12-ին պատրաստվում ենք երկու օրով գալ Հայաստան, աշխատել: Նամակ եմ գրել վարչապետին՝ առաջարկելով աշխատել մեզ հետ: Որպես արձագանք ստացել եմ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարից մի քանի զանգ, բայց ոչ մի պատասխան: Վերջին նամակով խնդրել եմ պատասխանել գրավոր»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա գործարանի առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանի խոսքով, վերգործարկումը միայն նաիրտցիներին չպետք է հետաքրքիր, այլ ամբողջ հայությանը, իշխանությանը:
«Վերագործարկելով գործարանը՝ կբացվի 2000 աշխատատեղ, կբացվեն այլ հիմնարկներ, այսինքն նոր աշխատատեղեր: Ուղղակի վերագործարկելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ցանկություն: Հիմա ունենք ներդրող, ով պատրաստ է նպաստել «Նաիրիտ»-ի վերաթողարկմանը»,- ասաց նա:
Կ. Շահվերդյանի խոսքով, իրենք վստահ չեն, թե արդյոք կառավարությունը կպատասխանի, բայց պատրաստ են ցանկացած կտրուկ քայլի՝ նստացույցներ, ճանապարհների փակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին