Շմեյխել. «Կձգտեմ վերականգնվել մինչև Հայաստանի հավաքականի հետ խաղը»
«Լեստերի» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը, ով վիրահատության է ենթարկվել ճողվածքի հեռացման համար, հույս ունի, որ շուտով կկարողանա վերադառնալ խաղադաշտ։
«Վիրահատությունը հաջող է անցել։ Սկսում եմ վերականգնումը։ Կաշխատեմ հնարավորն անել, որպեսզի շարք վերադառնամ կիրակի՝ Հայաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպումից առաջ»,- գրել է 29-ամյա ֆուտբոլիստն իր թվիթթերյան էջում։
Շմեյխելը բաց կթողնի Լիխտենշտեյնի ընտրանու հետ ընկերական խաղը, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ Իսկ Հայաստանի ազգային թիմին Դանիայի հավաքականը «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալի սեպտեմբերի 4-ին։