Ռունին մնում է Անգլիայի հավաքականի ավագը
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հաստատել է, որ Ուեյն Ռունին մնում է Անգլիայի հավաքականի ավագը։ Էլլարդայսի կարծիքով՝ դա միակ ճիշտ որոշումն է, քանի որ Ռունին ազգային թիմի ամենափորձառու ու հարգված անդամն է։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։
«Ռունին գերազանց կատարեց հավաքականի ավագի դերը, ուստի ինձ համար հեշտ էր որոշում կայացնել ու խնդրել նրան, որ շարունակի կատարել այդ պարտականությունները,- ասել է Էլլարդայսը։- Ուեյնի արդյունքները խոսուն են։ Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ նրան թողնելով ավագի լիազորությունները»։