Աղավնաձորում, ի նշան բողոքի, երեխաներին դպրոց չեն ուղարկելու. Հժ
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողը դեռ չի հասել, սակայն խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնելու։ Գյուղի դպրոցականներին և մանկապարտեզի սաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկելու դասերի, քանի որ նախորդ տարվանից վերամշակող ընկերությունները դեռ չեն վճարել գյուղացիներից գնված խաղողի գումարները։
«Սեպտեմբերի 1-ին մենք երեխաներին չենք ուղարկելու դպրոց, դա բողոքի մի ձև է, մենք երբ ճանապարհ էինք փակել, վարչապետն ասում էր՝ ինչո՞ւ եք փակել, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, ասում ենք՝ իսկ ինչի՞ համար ենք փակել, դրա պատճառը չե՞ք իմանում, սուս է անում։ Եթե այսպես խոստումներով գնաց, մեր երկիրը քանդվելու է»,–«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան