Պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի հիմահարցերն այսօր խիստ արդիական են. հետազոտություն
Հայաստանում արդիական են առողջապահության ոլորտում մարդու անհատական տվյալների գաղտնիության ոտնահարման, սեփական անձին վերաբերող ինֆորմացիան ուրիշներին փոխանցելու հիմնախնիդրները:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից կազմակերպած «Բուժհաստատություններում քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության ապահովումը և էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասնեյակի ծրագրերի գծով փոխտնօերն Դավիթ Ամիրյանը:
Նշենք, որ «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Բաց հասարակության հիմնադրամների «Առողջություն և իրավունք» նախաձեռնության և Բաց հասարակության հիմնադրամների պաշտպանության ոլորտի կրթաթոշակային հետազոտման ծրագրի շրջանակներում իրականացվել է «Գաղտնիության իրավունքը բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» հետազոտություն:
Ըստ հետազոտության, պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի հիմնահարցերն այսօր դարձել են խիստ արդիական են: Համաշխարհային պրակտիկայում բավականին մանրամասն կարգավորված են անձի անհատական տվյալների գաղտնիության հարցերն՝ ընդհանրապես, պացիենտի առողջության վիճակին առնչվող տվյալների գաղտնիության հարցերը՝ մասնավորապես: Այս աշխատության մեջ ՀՀ ներպետական օրենսդրությունը վերլուծվել է միջազգային իրավունքի և միջազգային դրական փորձի ուսումնասիրությանը զուգահեռ, որը, ըստ հետազոտությունն իրականացնողների, թույլ կտա էապես նպաստել ազգային օրենսդրության կատարելագործմանը և պացիենտի իրավունքների պաշտպանության բարելավմանը:
Լրագրողների հետ զրույցում ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանն ասաց, որ պացիենտը դիմում է բուժհաստատություն, դիմելու պահից սկսած վերջացրած մինչև բուժման մեթոդներ, մեխանիզմներ, համարվում է բժշկական գաղտնիք, չպետք է հրապարակվի, քանի դեռ պացիենտը չի տվել իր համաձայնությունը:
«Հաճախ խախտվում է պացիենտի իրավունքը հենց բուժանձնակազմի կողմից, ով ընտանիքի անդամներին հաղորդում է, ինչը նույնպես օրենքը թույլ չի տալիս»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ կան բացառություններ, եթե տվյալ հիվանդությունն ընդգրկված է վարակիչ մի շարք հիվանդություններ, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում:
Ըստ Վ. Զոփունյանի, հայտնի և տարածված խնդիր է. քաղցկեղով հիվանդների 40 տոկոսին չեն ասում իր հիվանդության մասին:
Նրա խոսքով, օրենսդրական տեսանկյունից կարգավումներ կան, բայց թերի են, պաշտպանության մեխանիզմների տեսանկյունից դեռևս անելիքներ կան:
«Ամբողջ բուժանձնակազմն աշխատանքի ընդունվելիս պետք է իմանա, թե ինչ իրավունքներ, պարտականություններ ունի կոնկրետ գաղտնիության իրավունքի տեսանկյունից, ինչպես պետք է այն փաստաթղթերը, որոնք պարունակում են բժշկական գաղտնիք, շրջանառվեն բուժհաստատությունների ներսում, սխալ շրջանառության դեպքերում կկրեն պատասխանատվություն հենց ներքին կարգով՝ ինչու ոչ դրամական, կարող է լինել նաև վարչական պատասխանատվության տեսքով, հետո արդեն՝ քրեական»,- ասաց նա: