Հայ շախմատիստները հաջող հանդես չեկան «Աբու-Դաբիի» մրցաշարում
Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվել է «Աբու-Դաբի» միջազգային շախմատային փառատոնը: Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը վաստակել է 6 միավոր և կիսել 10-22-րդ հորիզոնականները: Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 5-ական միավոր
Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանն իր ակտիվում ուներ 5,5 միավոր: