«Աշոտ Պետրոսյանի դեմքին ժպիտ կար»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը, ում երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էր, այսօր իրեն լավ էր զգում, նրա դեմքին նույնիսկ ժպիտ կար: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով, Պետրոսյանը վիրահատությունից հետո, գիշերը լավ է անցկացրել:
«Երբ ես այնտեղ էի, եկան ստուգեցին մասնագետները: Պատշաճ հսկողություն է իրականացվում նրա նկատմամբ: Չքայլելու հետ կապված մտավախություն այլևս չկա, վստահեցրել են, որ Աշոտ Պետրոսյանը կքայլի», -մեզ հետ զրույցում ասաց Պապիկյանը:
Հարցին՝ շարունակելո՞ւ է Պետրոսյանը մնալ «Էրեբունի» ԲԿ-ում, թե՞ տեղափոխվելու է «Դատապարտյալների հիվանդանոց», Պապիկյանը պատասխանեց, որ ցանկալի կլիներ, որ Պետրոսյանը մնար մասնագիտացված բուժհիմնարկում:
«Հետվիրահատական այդ բարդ փուլում լավ կլիներ, որ առաջիկա մի քանի օրում նա մնար բժիշկների հսկողության տակ: Հույս ունեմ՝ մի քանի օր կպահեն», -հըավելեց պարոն Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Պետրոսյանի վիրահատությունն ավարտվել է, տեղադրվել է տիտանային հարթակ
- «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ