Ապրիլյան դեպքերից հետո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չեղավ. քաղաքագետ
Ապրիլյան դեպքերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշ չափով ակտիվացան, բայց, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացքում որևէ լուրջ քայլ չեղավ: Լրագրողների հետ հանիդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, այժմ էլ աշխատում են համանախագահները, հիմնականում Ռուսաստանը, որպեսզի շփման գծում կրակոցներ չլինեն:
«Ստացվում է, հիմա ավելի լավ վիճակ է, քան նախքան ապրիլն էր»,- հավելեց քաղաքագետը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ իրավիճակի սրում դեռ հնարավոր է լինի, քանի որ այդ ամենը կանգնեցնելու համար քաղաքական գործիքները բավարար չեն:
Ա.Իսկանդարյանի խոսքով, շատ բան կախված է նավթի գնից, այն իրավիճակից, որ կլինի Ադրբեջանում:
Քաղաքագետի կարծիքով, դեռևս հաջողվում է պահպանել համեմատական հանգիստ վիճակը, որոշ ժամանակ կշարունակվի, բայց թե ինչքան՝ չգիտի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին