
Խոսրովի արգելոցում այրվել է 16 հա բուսածածկույթ
ԱԻՆ փրկարար ծառայություն նախօրեին ժամը 17.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
ԱԻն լրատվական ծառայության հաղորդամբ, պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ: Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:
Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից: