Կապանում կպայքարեն ՀՀԿ-ական, Դաշնակցական, ԲՀԿ-ական թեկնածուները
Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում քաղաքապետ են ընտրելու: Թեկնածուների առաջադրումները մեկնարկել են օգոստոսի 28-ից, սեպտեմբերի 2-ին ժամը 18-ին առաջադրումների ժամկետը կլրանա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, այս պահին Կապանի քաղաքապետի երեք առաջադրված թեկնածու կա:
ՀՀԿ-ն առաջադրել է գործող համայնքապետ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը, դաշնակցական Արտուր Աթայանն ինքնաառաջադրվել է, ԲՀԿ-ական, զինվորական կենսաթոշակառու Արթուր Մարտիրոսյանը ևս ինքնաառաջադրվել է:
Թեկնածուների գրանցումը կկատարվի սեպտեմբերի 2-7-ը: Թեկնածուները նախընտրական քարոզչություն կիրականացնեն սեպտեմբերի 14-30-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում