«The Gebeshian». Հուրի Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես անվանվել է նրա անունով
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով: Այս մասին տեղեկացնո(մ է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ. վարժությունն սկսելուց առաջ նա հրվեց առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնվեց մյուսից:
Ամառային Օլիմպիական խաղերում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53,748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։