Ավագանու անդամներից 382-ը կանայք են
Սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել է ավագանու անդամի 2 հազար 825 թեկնածու, որոնցից 737-ը` Արագածոտնի մարզում, 851-ը` Արարատի մարզում, 847-ը` Արմավիրի մարզում, 80-ը` Սյունիքի մարզում և 309-ը` Տավուշի մարզում: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեց ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Ավագանու անդամի գրանցված 2 հազար 825 թեկնածուներից 382-ն են իգական սեռի ներկայացուցիչներ:
Նրանցից 63-ն ավագանի անդամ դառնալու համար պայքարում է Արագածոտնի մարզի 35 համայնքներում, 121-ը` Արարատի մարզի 59 համայնքներում, 142-ը` Արմավիրի մարզի 76 համայնքներում, 5-ը` Սյունիքի մարզի 3 համայնքներում և 51-ը` Տավուշի մարզի 19 համայնքներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- Համայնքապետի թեկնածուներից 21-ը կանայք են
- ՏԻՄ ընտրություններ. Ովքե՞ր են մերժված թեկնածուները
- ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու է առաջադրվել 571 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան