Հայաստանում սրտի ստենտավորման արժեքը նվազում է
2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրին՝ «Stent for life»-ին, որի շնորհիվ արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, Գյումրու բժշկական կենտրոնը ևս ընդգրկվել է սրտի վիրահատություններ իրականացնող հիմնարկների ցանկում, իսկ այս տարվա օգոստոսի 1-ից սրտի վիրահատության արժեքը նվազեցրել է 300 000 դրամով:
Կարևորելով ծրագրի իրականացումը՝ այսօր լրագրողների հետո զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նշեց, որ Գյումրիում ընդհանրապես չկար այդ ծառայությունը, և շատերը Երևան չէին էլ գալիս, ու մարդիկ մահանում էին:
«Եվ շատ կարևոր էր ոչ միայն ծրագրի իրագործումը, այլև դրա շարունակականությունը»,- ասաց Արմեն Իսահակյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում որևէ կենտրոն էժանագին ստենտ չի օգտագործում: Ըստ նրա, եթե ստենտավորման պետական ծրագիրը սկսել են լավագույն ամերիկյան, եվրոպական ստենտներով, իսկ վճարովի ստենտները` ավելի թանկ, ապա այժմ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության կամ աշխատավարձերի նվազման հետ:
«Պարզապես աշխատանք է տարվել մատակարարների հետ, ինչի արդյունքում Գյումրիում ստենտավորման գները նվազել են»,- ասաց Արմեն Իսահակյանը:
Նա նշեց, որ մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը այսօր կազմում է 1 մլն 200 հազար դրամ՝ նախկին 1 մլն 500 հազար դրամի դիմաց:
Ըստ Արմեն Իսահակյանի՝ գների նվազեցումից հետո բժշկական կենտրոն դիմողների թիվը աճել է գրեթե 80 տոկոսով: «Եթե նախկինում կատարվում էր ամսական 15-20 ստենտավորում, այսօր թիվը կրկնապատկվել է»,- նշեց նա:
Նշենք, որ այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնը նույնպես հայտարարեց, որ սրտի ստենտավորման գները մոտ երկու անգամ նվազեցնում է: Մասնավորապես, «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը հայտնեց, որ մեկ դեղապատ մեկ ստենտի տեղադրումը նախկինում արժեր 1 մլն 800 հազար դրամ, իսկ կորոնարոգրաֆիան` 220 հազար, ապա սեպտեմբերի 1-ից այս երկու ծառայությունը միասին կարժենա 1 մլն 100 հազար դրամ: Իսկ երկու ստենտը, որը նախկինում կազմում էր 2 մլն 800 հազար դրամ, այսօր դրա փոխարեն կվճարեն 1 մլն 550 հազար դրամ՝ ներառյալ հետազոտությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան