Արարատ Խանդոյանի գործով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին
Հնարավոր է այսօր հայտարարվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտի մասին: Այդ մասին Panorama.am-ին հայտնեց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Ես այսօր հանդիպելու եմ գործը վարող քննիչի հետ, և հնարավոր է այսօր հայտարարեն նախաքննության ավարտի մասին: Կտրամադրեն նյութերը ինձ՝ ծանոթանալու համար», -հավելեց փաստաբանը:
Նշենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշենորվ՝ «Զանգվածային անկարգորություններ կազմակերպելու ժամանակ բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը»:
Նշենք, որ այս հոդվածով որպես պատժաչափ նախատեսվում է ազատազրկում՝ երեքից ութ տարի ժամկետով:
Պաշտպանական կողմը չէր ընդունում մեղադրանքը:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Խանդոյանի կինը նշանակվել է ՏԸՀ անդամ
- Արարատ Խանոդյանը կմնա կալանքի տակ
- Եթե նորմալ մարդ լինի դատավորը, իմ երեխին անհիմն տեղը չեն պահի. Արարատ Խանդոյանի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին