Զարմանում եմ պարոն Մկրտչյանի այդ հայտարարության վրա. Անահիտ Բախշյան
«Դպրոցին ինչ ուսումնական պլան տալիս ես, դա է կատարում դպրոցը, ինչ ճնշում: Պարոն Մկրտչյանը չգիտես՝ ինչու մեղքը գցել է դպրոցի վրա, իբր թե ճնշում են», -այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Անահիտ Բախշյանը՝ մեկնաբանելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարությունը:
Նշենք, որ նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հայտարարել էր, որ թե անհայտ է, թե ինչ պատճառներով է այս կամ այն առարկան հայտնվել դպրոցական դասացուցակում:
«Հանրակթության համակարգում վերջին տարիներին բավականաչափ փոխվել ու այսօր էլ շարունակվում են փոխվել կրթական չափորոշիչները: Այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված և ստեղծվել է մի վիճակ, երբ մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում: Այս իմաստով դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ամեն առարկայի թիկունքում կանգնած է այս կամ այն հզոր ուժը՝ միջազգային կառույցներ, պետություն, եկեղեցի: Բայց մենք պետք է հասկանանք, որ չափորոշիչների հանրագումարը չի կարող գերազանցել աշակերտի շաբաթական թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալը», -հայտարարել էր Մկրտչյանը:
Բախշյանը հավելեց, որ ոչ մի միջազգային կառույց ոչ մի կազմակերպություն առանց պետության չի կարող քայլեր անել: «Իրա գլխու ոչ մեկ նման բան չի անի, զարմանում եմ պարոն Մկրտչյանի այդ հայտարարության վրա», -նկատեց տիկին Բախշյանը:
Ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, ով նախկինում դպրոցի տնօրեն է եղել, նկատեց, որ դպրոցներն ունեն հնարավորություն ընտրելու դասաժամեր և ելնելով ծնողի, համայնքի ցանկություններից ու նաև կարիքներից, ընտրում են տվյալ առարկան:
«Ոչ մի միջազգային կառույց չի կարող դպրոցին պարտադրել առարկա, որը վտանգում է մեր ազգային անվտանգությանը: Մենք ուրիշ առաջարկ ունենք պարոն Մկրտչյանին, թող այդ դպրոցական բաղադրիչի դասաժամերն ավելացնեն, ավելի շատ ժամաքանակով տրվի, որովհետև այսօր նախասիրությունները շատ բազմազան են», -իր հերթին նկատեց Ռուզան Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները