Անտուան Գրիզման. «Եվրո-2016»-ում ցուցադրած խաղը չի օգնի՝ հայտնվելու «ԱԱ-2018»-ում»
«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծում է, որ երկիրը պետք է մոռանա ելույթները «Եվրո-2016»-ում։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում ֆրանսիացիները զիջել են պորտուգալացիներին։
«Մենք ուրախ ենք և հպարտ այն ամենի համար, ինչ արել ենք Եվրոպայի 2016 թ. առաջնությունում, չնայած չենք նվաճել գլխավոր մրցանակը,- Գրիզմանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Պետք է պահպանել լավագույն որակները և շտկել որոշ թերություններ։ Հիմա պետք է մտածենք աշխարհի 2018 թ. առաջնության մասին։ Անհրաժեշտ է մոռանալ «Եվրո-2016»-ը, թողնել այն անցյալում։ Դա գեղեցիկ էր, բայց մենք պետք է առաջ շարժվենք։ Այդ մրցաշարը մեզ չի օգնի՝ հայտնվելու աշխարհի առաջնությունում»։