Մասիսի ԲՀԿ-ական թեկնածուն հեռացվել է կուսակցության շարքերից
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նիստ, որտեղ որոշվել է ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին:
ԲՀԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:
Նկատենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Կարապետ Օհանյանը անհետացել է ու մի քանի օր հետո հայտնվելով՝ հայտարարել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում՝ այդպիսով խախտելով կուսակցության որոշումը:
Տարբեր դիտարկումների համաձայն, Մասիսում թեժ ընտրապայքար էր սպասվում քանի որ այնտեղ ՀՀԿ-ն առաջադրել է Դավիթ Համբարձումյանին, որը հայտնի «Թույների Մհերի»՝ Մհեր Համբարձումյանի որդին է և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրենն է: Այսօր արդեն Համբարձումյանը միակ թեկնածուն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան