Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններ կանացկացվեն
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կկայանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ կոնսուլտացիաներ: Այսօր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսված են նրանց հանդիպումները Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարության հետ, որի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասել է նա:
Զախարովայի ներկայացմամբ, քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարների վերաբերյալ հարցերին»,-ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով, դա նախատեսված ու հերթական կոնսուլտացիաներից մեկն է, որոնք անցկացվում են Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում: Դրանց հիմնական նպատակը երեք երկրների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համակարգումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին