Քաղաքական 10:06 31/08/2016 Աշխարհում

Հեղաշրջման փորձից հետո թուրք մտավորականը համարձակորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին. Սասունյան

Թուրքիայում հեղաշրջման փորձից երկու օր առաջ՝ հուլիսի 13-ին, Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը պատասխանեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսպանիայի խոշորագույն «Էլ Պաիս» թերթի բարձրացրած վեց գրավոր հարցերին: Սակայն, երբ «Էլ Պաիսը» չհրապարակեց նրա պատասխանները, դոկտ. Բերքթայը որոշեց օգոստոսի 15-ին իր հարցազրույցը տեղադրել թուրքական «Սերբեսթիյեթ» կայքում՝ «Ցեղասպանությունը եղել և մնում է ցեղասպանություն՝ հեղաշրջմամբ կամ առանց դրա» վերնագրով:

Ազատամիտ թուրք մտավորական պրոֆ. Բերքթայն ասաց «Էլ Պաիս» թերթին, որ 2002 թ. սկսած նա բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա ցեղասպանությունը  բնութագրեց որպես «օսմանյան հայերի գրեթե ամբողջական բնաջնջում և ոչնչացում»: Դոկտ. Բերքթայը խոստովանեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր անկեղծ տեսակետների համար, «մանավանդ 2002 թ. առաջ և նույնիսկ դրանից հետո (թեև այլևս ոչ կառավարության կողմից), ինձ նման մարդկանց վրա հսկայական ծավալի ոչ պաշտոնական, անօրինական ճնշում, շանտաժ, սպառնալիքներ կամ այլ տեսակի հոգեբանական տեռոր է եղել, որին ես և մյուսները ստիպված էինք դիմակայել»:

Պատասխանելով «Էլ Պաիսի» այն հարցին, թե «ինչո՞ւ է Թուրքիան հրաժարվում վերանայել անցյալը», դոկտ. Բերքթայը պատասխանեց. «Դեռևս 1980-ականներին և 90-ականներին… անցյալի ժխտողականությունը հիմնված էր նախնիների պաշտամունքի կամ գաղափարական նվիրվածության վրա յունիոնիզմին կամ աթաթուրքիզմին: Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915 թվականին, դիտարկվում էր որպես սև բիծ թուրք ազգայնականության համար: Բացի այդ, քանի որ այն չէր իրագործվել քեմալական հանրապետության կողմից կամ ներքո, քանի որ հանրապետությունը ժառանգել էր հայերից էթնիկ զտումներով տարածքի պատասխանատվությունը, այն իր բնույթով անթույլատրելի կեղտ էր քեմալական հեղափոխության բաղձալի անբասիր օրինականության համար: Ուստի, տաբու դրվեց դրա վրա. այն դարձավ արգելված և անքննարկելի:  Միայն այս ու այնտեղ, հիմնականում արտերկրում ապրող և աշխատող մի քանի մտավորականներ խոսեցին դրա մասին. ձայն բարբառո հանապատի»: Պրոֆ. Բերքթայը հավելեց. 2000-ից սկսած «ամեն ինչ սկսեց փոխվել»՝ Հայոց ցեղասպանության մասին խոսող թուրք մտավորականների թվի աճի հետ կապված:

Դոկտ. Բերքթայի հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածն այն է, որտեղ նա նշում է պատճառը, թե ինչու թուրքական կառավարությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Թուրքիայի կառավարությունը չգիտի, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք ասեն, որ այո, սա ցեղասպանություն էր: Ի՞նչ կանի կամ ի՞նչ կպահանջի Հայաստանը: Արդյոք նա պատրաստվում է պահանջե՞լ նյութական փոխհատուցում կամ նույնիսկ հողե՞րը:  Դա այն է, ինչ ասում են  բոլոր հայ արմատական ազգայնամոլ դաշնակցականները: Ինչպես նրանք են արտահայտվում՝ երեք R-եր՝ (անգլերենով՝ Recognition, Reparation, Restitution) ճանաչում, փոխհատուցում, վերականգնում (հողերի): Իհարկե, վերջինը ոչ մի թուրքական կառավարություն հնարավոր չէ, որ կարողանա զիջել: Ուստի, շատ հավանական է, որ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ, նրանք կցանկանան իմանալ Հայաստանի մտադրությունների մասին: Մյուս կողմից, քանի դեռ Հայաստանը շարունակում է չբացել իր խաղաքարտերը, ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանություն դեռ երկար կտևի»:

Պրոֆեսորի վերոնշյալ հայտարարության ուշադիր ընթերցումը ցույց է տալիս՝ նա գտնում է, որ Թուրքիայի կողմից հողերի վերադարձը Հայաստանին հնարավոր չէ, սակայն չի բացառում փոխհատուցումները: Իմ կարծիքով, մինչ հայերը իրավացիորեն պահանջում են իրենց պատմական հողերը, նրանք պատրաստ են փոխհատուցումը ընդունել որպես նախնական քայլ:

Պրոֆ. Բերքթայի պատասխաններում թերևս առավել վիճահարույց տեսակետը նրա բացատրությունն է, թե ինչու է Թուրքիան հրաժարվում առերեսվել իր կեղտոտ անցյալին. «Բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման առանձնահատուկ մարտահրավերին, թուրքական հասարակության լայն հատվածները, ինչպես նաև «Արդարություն և զարգացում կուսակցությունը»,  շարունակում են հարցնել. Ինչո՞ւ մենք: Իսկ ինչո՞ւ միայն մենք: Արդյոք մյուս բոլոր պետություններից ևս պահանջո՞ւմ են քավել իրենց անցյալի մեղքերն այսպիսի խստությամբ, թե՞ միայն Թուրքիայից: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, թե ինչ արեցին «նրանք» առաջին հերթին «մեզ» հետ: Եթե մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, արդյոք նրանք, երբևէ, թեկուզ թեթևակիորեն կճանաչեն Կրետեի, Հունաստանի, Բուլղարիայի կամ Սերբիայի մահմեդական թուրքերի ողբերգական վիճակը: Ո՞վ է ձայն բարձրացնում թուրքերի համար: Արդյոք մենք ո՞րևէ բարեկամ ունենք աշխարհում»: 

Թեև ես համաձայն չեմ պրոֆ. Բերքթայի որոշ բացատրությունների հետ, սակայն չեմ կարող ակնկալել, որ նա ինձ նման պետք է միևնույն դիրքորոշումն ունենա հայկական հարցերի վերաբերյալ: Ի վերջո, նա թուրք է, բայց արդարամիտ թուրք, ինչը չենք կարող ասել թուրք ղեկավարների և թուրքական հասարակության լայն հատվածների մասին, որոնք մինչ օրս շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստերը...

Պրոֆ. Բերքթայը մեծ ռիսկի է դիմել հրապարակելով Հայոց ցեղասպանության մասին իր պատասխանները համացանցում, հատկապես հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում ներկայումս տիրող դաժան մթնոլորտի պայմաններում, երբ տասնյակ հազարավոր անմեղ թուրք քաղաքացիներ ձերբակալվել և նետվել են բանտերը...

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}