Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Չեխիայում
Երեկ երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում։ Մեր թիմը մարզվել է Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, որտեղ այսօր, Երևանի ժամանակով ժամը 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։
Հրավիրված 23 ֆուտբոլիստներն էլ մասնակցել են մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկել են մի քանի տակտիկական սխեմաներ։ Ֆուտբոլիստները նաև աշխատել են հարվածների և ստանդարտ դիրքերի իրացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։